կարևոր
4975 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-08 17:17
Քաղաքական

Ալիևն ու Էրդողանը չեն ուզում կորցնել «գանձը», որ մեր կառավարաության շենքում է նստած. Տարոն Տոնոյան

«Բժշկության մեջ այսպիսի մի բան կա՝ երբ որ ախտորոշումը դրվում է, երկարա ժամանակ չեն քննարկում՝ ի՞նչից եղավ, ո՞նց եղավ․ անցնում են առաջ՝ հաջորդ քայլերին։ Սրանց ախտորոշումը դրված է․ իրենք հայրենիք չեն կարող պաշտպանել, իրենք միջազգային հեղինակություն չունեն, որովհետև բացարձակ սուտասան են։ Իրենք պրոֆեսիոնալիզմ չունեն, իրենք չար են, իրենք նենգ են։ Այդպիսի մարդիկ երկիր ղեկավարել չեն կարող» ,-Նոյեմբերյանում բնակիչների հետ հանդիպմանը նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։ 

Արձանագրելով, որ քաղաքացիներից շատերն այցի ընթացքում հեռվից էին հետևում իրենց և վախենում էին տեսախցիկի առջև իրենց մտահոգությունները բարձրաձայնել,  Տոնոյանն ասաց՝ էլ ի՞նչ պիտի կորցնենք, որ վախենում ենք։ 

«Ալիևն ու Էրդողանն այսօր չեն ուզում կորցնել այս գանձը, որ մեր կառավարության շենքում նստած է։ Ալլահի նվերն է իրենց» հավելեց բժիշկը՝ վստահեցնելով, որ Ալիևը կարող է չեղարկել Տավուշի 4 գյուղերի հարցը, միայն թե Փաշինյանին չկորցնի։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները շաբաթ օրն այցելել են Տավուշ, հանդիպել բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները։

Մանրամասն՝ տեսանյութում