կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 11:27
Տարածաշրջան

Պեսկովը հաստատել է Պուտինի հետ բանակցությունների համար Էրդողանի` Ռուսաստան այցի նախապատրաստումը

Պեսկովը հաստատել է Պուտինի հետ բանակցությունների համար Էրդողանի` Ռուսաստան այցի նախապատրաստումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան.  երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրոք, նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով, «օրակարգը ամենաընդարձակն է ՝ սկսած երկկողմ հարաբերություններից, և սա շատ բազմակողմանի հարաբերություններ են, նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն»: «Իհարկե, կքննարկվեն նաև Սիրիան և տարածաշրջանային այլ հակամարտություններ», - նշել է Պեսկովը:

Անցյալ շաբաթ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Էրդողանը սեպտեմբերին կժամանի Սոչի Սիրիայում՝ մասնավորապես Իդլիբի շրջանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Օգոստոսի վերջին Էրդողանը նաև հայտարարել էր, որ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր է Պուտինի հետ քննարկել Ս-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ գնդի գնման մանրամասները: