|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են փորձագիտական հանդիպումներ անցկացնել՝ համագործակցության զարգացման համար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի և Հայաստանի փորձագետները մասնագիտական հանդիպումներ կանցկացնեն՝ համապատասխան հարցերն ուսումնասիրելու և համագործակցության զարգացման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով։
Փեզեշքիանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ապագա ծրագրերը և համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը։
Իրանի նախագահը նաև անդրադարձել է տարածաշրջանային բնապահպանական խնդիրներին, այդ թվում՝ Կասպից ծովի ջրի մակարդակի նվազմանը, շրջակա միջավայրի աղտոտմանը և կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին։ Նրա խոսքով՝ այս խնդիրները ցույց են տալիս, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը բոլոր երկրների ընդհանուր պատասխանատվությունն է։
Հիշեցնենք՝ Առաջնորդների գագաթնաժողովը կայացավ հոկտեմբերի 16-ին։
COP17-ն կանցկացվի Երևանում՝ հոկտեմբերի 19-ից 30-ը։