կարևոր
361 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-08 12:31
Աշխարհ

Գերմանիայի բնակիչների 82%-ը դժգոհ է կանցլերի և դաշնային կառավարության աշխատանքից

Գերմանիայի բնակիչների 82%-ը դժգոհ է կանցլերի և դաշնային կառավարության աշխատանքից

Գերմանիայի բնակիչների դժգոհությունը դաշնային կառավարության և անձամբ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի աշխատանքից հասել է պատմական առավելագույնի՝ գերազանցելով 80%-ը։ Այս մասին վկայում են «INSA» սոցիոլոգիական ինստիտուտի՝ «Bild am Sonntag» թերթի պատվերով անցկացված հարցման արդյունքները։

Հարցման համաձայն՝ Գերմանիայի կառավարության ղեկավարի աշխատանքից դժգոհ է հարցվածների 82%-ը։ Սա 2 տոկոսային կետով ավելի է, քան հոկտեմբերի սկզբին գրանցված ցուցանիշը։ Միայն 13%-ն է դրական գնահատում Մերցի գործունեությունը։

Հունվարին կանցլերի աշխատանքից դժգոհ էր Գերմանիայի քաղաքացիների 67%-ը, իսկ նրա գործունեությանն աջակցում էր 24%-ը։

Նշվում է, որ Մերցի հեղինակությունը՝ որպես առաջնորդի և Գերմանիայի կանցլերի, լրջորեն տուժել է ամռանը՝ կառավարության կադրային փոփոխությունների ձախողման և բարեփոխումների ընթացքի դանդաղման ֆոնին։