|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
«Շեղվել են մայրուղուց… Մարդիկ վստահաբար իմացել են, որ Աբովյան փողոցի վրա չեն, թուրքերի վերահսկողության տակ անցած ճանապարհ է, բայց շեղվում են: Հիշեցի 1988-1992 թվականները: Որքա՞ն մարդ են թուրքերն այդ ճանապարհից փախցրել: Հարցեր, հարցեր, հարցեր…»:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: