Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցավալիորեն վերջին օրերին Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներն ավելի շատ հուշում է, որ տեղի է ունեցել առևանգում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Դեռևս անհայտ հանգամանքներում, ՀՀ 2 քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
ՀՀ ԱԱԾ-ն փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Գորիս-Կապան միջպետական ճանապարհով երթևեկած քաղաքացիները լավ գիտեն, որ ճանապարհը խառնելու պատճառով շեղվելու հավանականությունը գրեթե բացառելի է։
Կամ մայրուղուց դիտմամբ պետք է մտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատված կամ պետք է տեղի ունենա առևանգում։
Ցավալիորեն վերջին օրերին Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներն ավելի շատ հուշում է, որ տեղի է ունեցել առևանգում։
Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները մոլորվել են ու պատահմամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա սրա համար պատասխանատու է ԱԱԾ-ն, որը պատասխանատու է ճանապարհի և սահմանագծի այդ հատվածի անվտանգության ապահովման համար»,- գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: