|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ելույթ ունենալով ԵՄ ամենամյա նստաշրջանում՝ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտության մասին և ընդունել, որ Եվրոպան այլևս չի կարող ապավինել «փափուկ ուժին»:
Reuters-ը հայտնում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չորեքշաբթի ԵՄ անդամներին ուղղված իր ուղերձում ընդգծել է պաշտպանության ոլորտում ԵՄ-ի անկախության անհրաժեշտությունը ԱՄՆ-ից և ասել, որ ԵՄ երկրները պետք է բարելավեն իրենց հետախուզական համագործակցությունը:
«Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Եվրոպան պետք է ունենա իր պաշտպանունակությունը և զարգացնի այն»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։