|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գաղտագողի պլանավորվում է Ավանում գունավոր մետաղների ձուլարան ստեղծել. ներքին օղակներում` արդեն 4-րդ փուլով, նախագծի առնչությամբ ֆորմալ հանրային քննարկում է կազմակերպվում:
Ծարավ աղբյուրի փողոցի բնակիչներն ահազանգում են, որ իրենք տեղյակ չեն իրենց քթի տակ կառուցվող ձուլարանի մասին, որը շրջակա միջավայրի աղտոտման ու առողջապահական տեսանկյունից վտանգավոր ռիսկեր է ստեղծում: Նախատեսվում է, որ մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ՝ տարեկան ընդհանուր 0,665 տոննա:
Yerkir.am-ի նկարահանող խումբն այս պահին Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում է, որտեղ նախատեսված է հերթական քննարկումը:
Ի դեպ, հիշյալ քննարկանը հրավիրված չեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իրադարձությունների զարգացմանը առաջարկում ենք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։