կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 14:52
Հասարակություն

Ինքնաթիռը ՌԴ-ից դեռ չի շարժվել, այստեղ պայթեցնելու մասին են խոսում. ահազանգի հետքերով

Ինքնաթիռը ՌԴ-ից դեռ չի շարժվել, այստեղ պայթեցնելու մասին են խոսում. ահազանգի հետքերով

Սոցիալական ցանցերում եւ լրատվական կայքերում մոտ մեկ ժամ է, ինչ արագորեն տարածվում է լուր, թե «արտակարգ իրավիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում. կան տեղեկություններ, որ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է»: Նման վերտառությամբ հոդվածը նախ հրապարակվեց SHAMSHYAN.com-ում, այնուհետեւ մեծ արագությամբ արտատպվեց մյուս կայքերի կողմից:

Yerkir.am-ին հաջողվեց ճշտել, որ նման ահագանգ մեր իրավապահ մարմինները, իրոք, ստացել են, ստուգվում է: Մեզ հետ զրույցում նաև Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանն ասաց. «Դա դեզինֆորմացիա է, նման բան չի կարող լինել, ինքնաթիռը դեռ այնտեղից չի շարժվել, այստեղ պայթեցնելու մասին են խոսում, նման բան չկա: Աշխատանքը բնականոն է, ԱԻՆ-ի, ոստիկանության և ՊՆ-ի աշխատակիցներն այստեղ աշխատում են ստացիոնար ռեժիմով, որևէ արտակարգ դրություն չկա»:

Այնպես որ` խուճապի մատնվել պետք չէ: