կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 08:51
Քաղաքական

Որ ՀՀ բարձրագույն իշխանությունը գործարքի մեջ է Թուրքիայի հետ, ես կասկած չունեմ․ Նաիրի Հոխիկյան

Որ ՀՀ բարձրագույն իշխանությունը գործարքի մեջ է Թուրքիայի հետ, ես կասկած չունեմ․ Նաիրի Հոխիկյան
Հոգեբուժական բառապաշարում կա Մազոխիզմ տերմինը, երբ հիվանդի մոտ հաճույքի զգացում է առաջանում տանջանքների և ստորացման ենթարկվելու դեպքում։ Տերմինի հեղինակը ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
 
«Հիմա հայաստանյան իշխանական բուրգի և նրանց սպասարկող գործիքների պահվածքը իսկական Մազոխիզմի ախտորոշում է։
Ադրբեջանը ամեն օր մի խնդիր է ստեղծում մեզ համար, ամեն օր քաղաքական, ռազմական անվտանգային համակարգերի ու ազգային արժանապատվության առումով ստորացնում է մեզ, իսկ նիկոլական գործիքներն ասում են' մենք խաղաղությամբ կհաղթենք... Հարց. քեզ խաղաղություն ո՞վ է տալիս, որ դրանով հաղթես։ Իսրայելի երբեմնի վարչապետ Գոլդա Մեիրն ասել է. «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»:
 
Որ ՀՀ բարձրագույն իշխանությունը գործարքի մեջ է Թուրքիայի հետ, ես կասկած չունեմ, բայց թե ինչպես են հասցրել նիկոլիզմին սպասարկող միջակ չինովնիկական և լրագրողափորձագիտական դաշտին մազոխիստական ներարկումներ անել, դժվար է հասկանալ»,- գրել է նա։