Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչպես էք մեկնաբանում ՀՀ-ում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանների հայտարարությունները արցախյան հակամարտության լուծված չլինելու մասին։ «Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարութիւնը՝ «30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում» եւ իր առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը՝ «միայն Մինսկի խումբը Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու մանդատ ունի» ընդգծում է հակասությունը ԵԱՀԿ ՄԽ-ի երրորդ համանախագահող երկրի հետ։
Այստեղ արդեն խտանում են հակասական երանգները․պարզ է ակնարկությունը․ «մեկ գիշերը» նոյեմբերյան գիշերն է, եւ խոսքը գնում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Միտքը լրացնում է երկրորդ համանախագահող երկրի դեսպանը, որ ուղիղ ձեւով ասում է, որ Մոսկվան եւ Անկարան լիազորված չեն լուծելու հակամարտությունը։
Առաջին անգամը չէ, որ երկու երկրները խոսում են հակամարտության չլուծված լինելու մասին։ Նկատենք նաեւ, որ պաշտոնական Մոսկվան եւս խոսել էր կարգավիճակի եւ հետեվաբար չկարգավորվածության մասին։ Այստեղ սակայն կա ուղղակի սլաքների համակարգում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ։
Ամբողջ խնդիրն այն է, որ Անկարայի եւ Բաքվի կողմից շտապողականություն կա տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների իրավական ճանաչումն ապահովելու համար։ Ըստ էության նրանք Մոսկվայի համաձայնությունն ապահովելով աշխատում են սառեցնել արցախյան բանակցությունները եւ անցնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի իրականացման բանակցութուններին։
Դեսպանների հայտարարությունները այդ առաջադրանքի զսպման տարրեր են պարփակում։