Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2022 թվականի նախագահական ընտրություններին, հաղորդում է Reuters-ը:
«Այսօր ես պատրաստ եմ հայտարարել, որ որոշել եմ իմ թեկնածությունն առաջադրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում»,-հայտարարել է 62-ամյա Իդալգոն նորմանդական Ռուան քաղաքում:
Իդալգոն, որը դարձել էր 2014 թվականին Ֆրանսիայի առաջին կին քաղաքապետը, եւ ձախակողմյա փոքրաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկն է, որը 2017 թվականին բավականին հանգիստ կերպով փոխել էր նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական լանդշաֆտը, հավաքել է ընտրողների շուրջ 8 տոկոս աջակցությունն ապրիլին՝ առաջին փուլի ժամանակ:
Լինելով Փարիզի քաղաքապետ՝ ծագումով Իսպանիայից Իդալգոն վաստակել է գովասանք նախկինում Սենայի առանց տրանսպորտի մոռացված ափերն աշխույժ գետափ վերածելու համար, նա կոշտ վերաբերմունք ուներ շրջակա միջավայրն աղտոտող տրանսպորտային միջոցների նկատմամբ եւ ստեղծել էր նոր հեծանվային ուղիներ COVID-19 ճգնաժամի ժամանակ:
Միեւնույն ժամանակ նախօրեին հայտարարվել էր նրա գրած «Ֆրանսիացի կինը» գրքի շնորհանդեսի մասին, որում նա նշում է կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձի վերանայումը՝ որպես առաջնահերթություն: Իդալգոն մեծ ուշադրություն է նախատեսում դարձնել էկոլոգիայի հարցերին՝ կողմ լինելով այդ ոլորտում «միջազգային օրենսդրությանը» եւ ատոմային էլեկտրակայաններից հրաժարմանը՝ ի օգուտ էներգիայի վերականգնվող աղբյուրների:
Ներկայում նախագահի պաշտոնի համար պայքարելու հարցում իրենց թեկնածությունն է առաջադրել 13 թեկնածու, սակայն ակնկալվում է, որ այդ ցանկը կընդլայնվի: