Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր համակիրներին կոչ կանի անպայման մասնակցել փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին: Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Այս պահին, սակայն, դաշնակցությունը առաջադրված թեկնածուներից որևէ մեկին սատարելու հիմքեր չի տեսնում: Եվ ընտրողներին ու համակիրներին ուղղված ՀՅԴ-ի կոչը, ամենայն հավանականությամբ, կլինի հետևյալը՝ գնալ և ազատ քվեարկել, իսկ եթե հրապարակի վրա որևէ ցանկալի թեկնածու չեն տեսնում, քվեաթերթիկը անվավեր դարձնել, քանի որ «բոլորին դեմ» քվեարկելու հնարավորություն քվեաթերթիկում չկա:
Ամեն դեպքում Հայ հեղափոխական դաշնակցությունը կոչ է անելու անպայման մասնակցել քվեարկությանը, որպեսզի իրենց ձայնը չկեղծվի: Դաշնակցությունում դեռ տեսական հնարավորություն են տեսնում, որ մինչև քվեարկության օրը կարող է իրադրություն փոխվել, թեկնածուները միավորվեն և բոյկոտ հայտարարեն, կամ ֆորս-մաժորային իրավիճակներ առաջանան: ՀՅԴ-ն իր կոչը կանի քվեարկությունից երկու-երեք օր առաջ: