կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-21 16:55
Հասարակություն

Կամք է պետք` իրական անկախություն ստեղծելու համար

Կամք է պետք` իրական անկախություն ստեղծելու համար

Յուրաքանչյուր ազգի բնականոն զարգացման, հզոր ապագա կերտելու համար անկախությունը միակ բացարձակ արժեքն է, որի նկատմամբ մյուս բոլոր արժեքները ստորադասվում են: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» պարային համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

 

Նա նշեց, որ ներկայումս որոշակիորեն խաթարվել է ժողովրդի հավատը անկախ պետականության նկատմամբ: Սակայն  մարդկանց վերաբերմունքից շատ բան է կախված. «Ես կոչ եմ անում, որ յուրաքանչյուրը սեփական ճակատագրին տերը լինելու կամք ունենա: Այդկերպ միայն կարելի է կառուցել հզոր պետություն եւ կերտել իրական անկախությունը, որտեղ սոցիալական եւ իրավական խնդիրներն ավելի լուծված կլինեն»:

 

Արվետսագետը հավելեց, որ, իհարկե, ամեն ինչ մեկ օրում չի փոխվում, սակայն յուրաքանչյուրը պետք է պայքարի` ինչ-որ բան փոխելու համար, այլապես, չպայքարելով եւ ամեն ինչի մեղքը պետության վրա բարդելով, ոչնչի չենք հասնի:

 

Անդրադառնալով մեր անկախության ստանձնման հարցում Արցախյան ազատամարտի դերին`  նաեւ ազատամարտիկ Գ. Գինոսյանն ասաց. «Հաշվի առնելով այն, որ մեր պետականությունը կերտելու ճանապարհին նաեւ ՀՀ-ում են լուրջ ճակատամարտեր եղել, մենք նախեւառաջ պարտական ենք այն տղաներին, ովքեր պառկած են Եռաբլուրում` ընտրել են իրենց վերջին խրամատը, կանգնած են  ազգի հոգեւոր սահմանները պահելու դիրքերում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի նրանց անցած ճանապարհը կրկնելու, նրանց հետ հանդիպմանն արժանանալու, մի նոր հողակտոր ազատագրելու»: