Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Factor TV-ի հարցազրույցը ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ
-Պարո՛ն Մանուկյան, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները փոխադարձ հայտարարություններ են արել՝ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն հայտնելով։ Որպես դաշնակցական՝ ի՞նչ տեսակետ ունեք այս թեմայով։
-Երեկ ամսի 6-ն էր, 2009 թվականի սեպտեմբերի 6-ին ես և իմ հազարավոր կուսակցական ընկերներ, մեր հազարավոր հայրենակիցներ, ովքեր գիտակցում էին, որ Թուրքիայի հետ այն ձևաչափով, որ սկսվում էին հարաբերություններ, որ կոչվում էր «ֆուտբոլային դիվանագիտություն», սպառնալիք է մեր երկրի և ժողովրդի իրավունքներին, դուրս էինք եկել փողոց։ Հստակ հասկանում էինք, որ այն ձևաչափով, որ սկսվում է Թուրքիայի հետ հարաբերությունը, լուրջ վտանգ է Հայաստանի համար։ 2020 թվականին ամռանից սկսած մի շարք հարցադրումներ օդում կախված են եղել՝ Թուրքիայի հավանական միջամտությունը հավանական կոնֆլիկտին, Թուրքիայի ավելի ագրեսիվ պահվածքը, Ադրբեջանին սադրելը։ Այդ ժամանակ իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները, առնվազն՝ խորհրդարանի մակարդակով, վստահեցնում էին, որ Թուրքիան ակտիվ չի միջամտելու, արդյունքում մենք տեսանք 44-օրյա պատերազմ։ Այդ ամենից հետո Կառավարությունը բերում է մի ծրագիր, որտեղ այդքան էլ վառ արտահայտված չեն 44-օրյա պատերազմի ընթացքում եղած գնահատականները, երբ Կառավարության նիստում լսում ես Փաշինյանի խոսքը, որ Թուրքիայի կողմից դրական ժեստեր կան, ու մեկ էլ մտաբերում ես՝ ինչ ժեստի մասին է, մտաբերում ես, թե Էրդողանը դրանից առաջ ասում է՝ «Ղարաբաղի օկուպացիայից հետո Հայաստանը հնարավորություն ունի․․․»։ Այսինքն՝ Էրդողանի այդ ուղերձը, որ Արցախի օկուպացիան պետք է վերջանար, որ կոմունիկացիաներ բացեն, ընդունելի՞ է ՀՀ իշխանության համար։
-Դատելով մինչ օրս ՀՀ իշխանության առաջ քաշած տեսակետներից, որոնք հնչել են հանրային տիրույթում, կարելի է ենթադրել, որ ընդունելի չէ։ ՀՀ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերագործարկում է պահանջում, ինչը պիտի որ նշանակի՝ չընդունել Արցախի՝ ադրբեջանական կարգավիճակը։
-Փաշինյանը պետք է առնվազն մեկ օրինակով ասեր, թե ինչ դրական ուղերձներ կան Թուրքիայի կողմից։ Կառավարության ծրագրում այդ դրույթները լղոզված են, կային նաև վտանգավոր տարրեր, ձևակերպված էր, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է լինի ոչ թե նոր հակամարտությունների ստեղծման․․․ այլ տարածաշրջանային համագործակցության նոր ազդակ»։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում հայկական լոբբիստական կառույցները, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ակտիվ գործունեություն են ծավալում Հայոց ցեղասպանության հետ կապված որևէ դրույթ գործարկելու շուրջ կամ օրենսդրական ուժ տալու, և դա Թուրքիան փող-փող անելով է ընդունելու, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման ձևակերպումը ՀՀ Կառավարության ծրագրում պետք է դառնա համագործակցության․․․ Եվ վերջապես՝ Էրդողանը հստակ ասաց՝ «Ճանաչում ես իմ սահմանները, հրաժարվում ես Արցախից, ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում ես Ցեղասպանության միջազգային ճանաչումից և նստում ենք իրար հետ խոսելու»։
-Թուրքիայի կողմից Հայաստանին անընդունելի նախապայմանների առաջադրման դեպքում կարող է պետությունը չգնալ դրան։
-Դեռ պատասխան չի եղել, կլինի՞, կասենք՝ ապրեք։
-Հայաստանը մշտապես շեշտել է, որ դեմ չէ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը։ Դաշնակցությունն էլ դրա կողմնակիցն է։
-Այդ դեպքում՝ ծով չտեսած չեն բոբիկանում ու պաշտոնապես Կառավարության նիստում հայտարարում, որ Թուրքիան դրական ազդակներ է ուղարկել։
Ռոբերտ Անանյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։