Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովը 73 կողմ, 3 դեմ, 23 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Վարման կարգով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ասաց. «Այս նախագծի հետ կապված բնական է, որ անհնար է մերժել Զինված ուժերի բարեփոխումների, կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն, դա խրախուսելի է և այս օրինագիծը միտված էր դրան։ Բայց հիմնավորումներում նշված է, որ «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել էր դեռ 2017 թվականին, բայց արձանագրենք, որ այն տապավել է 4 տարիների ընթացքում՝ այս իշխանության օրոք»։
Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ թե ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ։
Գեղամ Մանուկյանը արձագանքեց, որ վարման կարգով ձայն է խնդրել մեկնաբանելու համար իրենց ձեռնպահ քվեարկելը:
Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել ընդդիմադիր պատգամավորի խոսափողը։