կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-18 23:47
Հասարակություն

ՌԴ-ն հավակնում է Հայաստանով, ԱՄՆ-ը՝ Վրաստանով անցնող կոմունիկացիաները վերահսկել. Ստեփան Դանիելյան

ՌԴ-ն հավակնում է Հայաստանով, ԱՄՆ-ը՝ Վրաստանով անցնող կոմունիկացիաները վերահսկել. Ստեփան Դանիելյան

Կովկասում ստեղծված աշխարհքաղաքական փասիանսը գնալով բարդանում է, ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Վրաստանի պաշտպանության նախարարը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը համագործակցության միջպետական հուշագիր են ստորագրել:

«Այս նախաձեռնությունը կենտրոնական կդառնա մի կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության և, մյուս կողմից, Վրաստանի պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության ուժերի միջև համագործակցության համար: Նախաձեռնությունը իսկապես նոր փուլ է բերում մեր երկրների միջև անվտшնգության երկկողմ համագործակցության մեջ», ասել է Օստինը։

Պատասխանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչապի նախաձեռնությանն Օսթինն ասել է.

«Նախքան որևէ նոր պլատֆորմի մասին խոսելը, Ռուսաստանը, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրшդшդшրի մասին պայմանագիրը»,- ասել է Օսթինը:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ -ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հաստատուն է եւ անփոփոխ:

Սա ինչ է նշանակում։

1. Ֆիքսենք, որ հուշագիրը ստորագրել է ԱՄՆ-ն, այլ ոչ թե ՆԱՏՈ-ն ու ԱՄՆ է հանդես գալիս, որպես Վրաստանի անվտանգության երաշխավոր ու հնարավոր է, որ շուտով լսենք ամերիկյան ռազմական հենակետի ստեղծման մասին։

2. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին, ցույց տալով, որ խանգարելու է Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը։

3. Ըստ էության ԱՄՆ-ն Թուրքիային էլ չի դիտարկում որպես Կովկասում իր կողմից «նայող», այլ «անձամբ» է ներկայանում։

4. Կովկասում խաղը գնում է ապագա կոմունիկացիաների վերահսկման շուրջը եւ Ռուսաստանը հավակնում է Հայաստանով անցնող կոմունիկացիաները վերահսկել։ Փաստորեն Ամերիկան հայտ է ներկայացնում Վրաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկման համար, շրջանցելով Թուրքիայի հավակնությունները։

5. Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթանալիք բանակցությունների վճռորոշ են լինելու Կովկասի ճակատագրի համար։