Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Երեկ ԱԺ նիստում ներկայացվել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեությունը ևս 6 ամսով երկարացնելու օրինագիծ, զեկուցողը եղել է Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մոտավոր զեկույցը տևել է 2 րոպե 9 վայրկյան, որից հետո որևէ հարց, որևէ զեկույց այդ մասին չի եղել, որից հետո ևս 31 վարկյան էլ բանավոր խոսվել է, որից պարզ է դառնում, որ կարծես, 44-օրյա պատերազմի մեղավորը Վարդան Օսկանյանն է, որին շատ հապճեպ կանչել էին հանձնաժողով, և նա հրաժարվել էր գնալ։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Հայտարարությունների ժամին ընդամենը 3 հայտարարություն է եղել և սա փաստում է մի բանի մասին, որ եթե ընդդիմությունը հայտարարում է քաղաքական բոյկոտի մասին, չի մասնակցում լիագումար նիստերին և հանձնաժողովի նիստերին, մնացած բոլոր գործիքակազմերով իրավիճակի շուրջ անհանգստություններ է արտահայտում, ապա իշխող խմբակցությունը աշխատանքային բոյկոտի է ենթարկում Ազգային Ժողովը։ Քաղաքական մեծամանությունը անգործության է մատնված ԱԺ-ում»,- ասաց պատգամավորը։
Նրա Խոսքով՝ քանի դեռ այլ որոշում չի եղել՝ Ազգային Ժողովի նիստերին չեն մասնակցելու։
Անդրադառնալով Վեհափառի և նախկին նախագահների հանդիպմանը պատգամավորը նշեց, որ շատ ողջունելի է նախագահների պատրաստակամությունը, որը փաստում էր, որ իրոք այնպիսի վտանգված իրավիճակ է, որ բոլորն էլ պատասխանատվության գիտակցությամբ էին մոտենում հարցին․ «Այստեղ խնդիր առաջացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության, հարցազրույցի մասով։ Օրերս էլ իր մեկ այլ հայտարարության, որ այլևս իշխանություն-ընդդիմություն երկխոսության հարթակը դադարել է գոյություն ունենալ, որի մասին, ի դեպ, իր հարցազրույցից հետո բոլորն էլ ասում էին, որ այն առաջարկը, որը ասում էր Տեր-Պետորոսյանը՝ գնալ իշխանության հետ երկխոսելու և Փաշինյանից տեղեկանալու բանակցային գործընթացների մասին, հստակ ասում էին, որ այդ մարդու հետ խոսելու որևէ բան չկա, և խնդիրը ոչ թե երկխոսության հարթակ ձևավորելն էր, այլ իրավիճակից լուծում գնտնելը և ակնկալելի է, որ այդ ձևաչափը կշարունակվի առանց Լևոն Տեր-Պետրոսյանի»,- ասաց նա։
Պատգամավորը հիշեց, որ ի սկզբանե, երբ Տեր-Պետրոսյանը առաջարկում էր կոնսոլիդացվել իշխանության հետ, իրենք հստակ ասում էին` գնալ, կոնսոլիդացվել և Փաշինյանի կապիտուլյացիոն քաղաքականությանը աջակի՞ց դառնալ։ «Տեր-Պետրոսյանը ամիսներ առաջ ասում էր՝ «պաթոգոլիկ ստախոս է Նիկոլ Փաշինյանը, ստախոսի հետ ինչ տեղեկություն կարելի է քննարկել», հիմա ստախոսը կարո՞ղ է ամբողջական ճշմարտությունը ասել, թե՝ ոչ, և հստակ նշում ենք, որ այս իշխանության քաղաքականության շուրջ կոնսոլիդացիան ուղղակի Նիկոլին փրկելու ծրագիր է, որն առաջարկում է Տեր-Պետրոսյանը, որը տապալվեց»,- ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ով ներկայացված Ադրբեջանի պահանջներին, Գեղամ Մանուկյանն ասաց, թե կասկածների ունի՝ ով է «Հայկական ժամանակում» տպագրված երկու հոդվածների հեղինակը, սակայն, դրանով պետք է զբաղվեն իրավապահները։
«Այդ անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին, որովհետեւ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, որովհետեւ Հայաստանում տարածվում է ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում, հետեւաբար իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետեւ դա թշնամական դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– հավելեց Մանուկյանը։