|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի իշխանություններն արգելել են լուսաբանել Ադանայում երեկ գիշեր բռնկված հրդեհը, որի հետևանքով մահացել էր 12 ուսանող, վիրավորվել` 22-ը. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Ըստ մի շարք թուրքական կայքերի՝ զոհերից 11-ը եղել են ուսանողներ, մեկը՝ ուսուցիչ:
Հիշեցնենք, որ երեկ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Ադանա նահանգի Ալադաղ շրջանի` աղջիկ ուսանողների հանրակացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ: Հրդեհի պատճառը դեռևս մնում է անհայտ: