Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Պակիստանի իշխանություններն արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրումն ողջ երկրի տարածքում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Պակիստանի վարչապետի օգնականի խոսքով` կառավարությունն աշխատում է նաև հնդկական մշակույթին առնչվող ցանկացած կոնտենտի արգելման ուղղությամբ:
Նշվում է` հնդկական ֆիլմերը ցուցադրվում են աշխարհի ավելի քան 90 երկրներում:
Լրատվամիջոցի հավաստիացմամբ` Պակիստանի նման որոշումը կապված է Քաշմիրի շուրջ իրավիճակի պատճառով Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների լարվածության հետ:
Այս շաբաթ Հնդկաստանի իշխանությունները հայտարարությամբ հանդես եկան` Ջամմա և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման մասին: Ի պատասխան՝ Պակիստանի կառավարությունը նվազեցրեց Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն ու դադարեցրեց երկկողմ առևտուրը:
Նշենք նաև, որ Քաշմիրը մեծամասամբ բնակեցված է մուսուլմաններով: 1947թ.-ից ի վեր, երբ երկու երկրներն անկախացան, այդ շրջանը երկու երկրների հարաբերություններում հիմնական խնդիրը դարձավ: