| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փարիզի իշխանություններն արգելել են ապրիլի 20-ին «Դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաները Սիտե կղզում` Փարիզի Աստվածամոր տաճարի մոտակայքում: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության թվիթերյան պաշտոնական կայքէջից:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի ոստիկանությունը ստորագրել է հրամանագիր, ըստ որի` սահմանվում է անվտանգության պարագիծ, որի ներսում մարդկանց և փոխադրամիջոցների տեղաշարժերն արգելվում է»:
Ոստիկանության դիտարկմամբ`վերոհիշյալ որոշումն ընդունվել է «անվտանգության նկատառումներով»՝ մի քանի օր առաջ տաճարում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
 Սիտեից բացի` «դեղին բաճկոններ»-ի ցույցերն ապրիլի 20-ին արգելված են Ելիսեյան դաշտերում, ինչպես նաև  Ֆրանսիայի ղեկավարի նստավայրի` Ելիսեյան պալատի շրջակայքում:
