Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ-ը մտադիր է արտադրել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը՝ երրորդ երկրներ արտահանելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի առևտրի պալատի ղեկավար Ալեքսիս Ռոձյանկոն:
Նրա խոսքով՝ ամերիկյան դեղագործական ընկերությունները բանակցություններ են վարում Sputnik V-ի արտադրության հնարավորության շուրջ՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ:
Ռոձյանկոն նշել է, որ Գամալեյայի կենտրոնի մասնագետների ստեղծած պատվաստանյութը շարունակում է միջազգային համբավ ստանալ:
Հիշեցնենք, որ ռուսական դեղամիջոցը դարձավ աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: Sputnik V-ն կիրառվում է 70 երկրում, իսկ պատվաստանյութը հաստատած բոլոր երկրների ընդհանուր բնակչությունը 4 միլիարդ է, ինչը կազմում է աշխարհի բնակչության ավելի քան 50%-ը:
Այնուամենայնիվ, դեղամիջոցը դեռ ճանաչված չէ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրամիությունում: Պետությունները դա բացատրում են կողմնակի ազդեցությունների վերաբերյալ անբավարար տեղեկատվությամբ և անավարտ հետազոտություններով: