Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ-ն հայտնաբերել է բժշկին, ով «արտադրել» ու վաճառել է կորոնավիրուսային հիվանդությունը Չինաստանին. այս մասին իր պատրաստած ռեպորտաժում տեղեկացնում է WCVB հեռուստաալիքը՝ ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Վերոնշյալի մասին տեղեկացրել է ԱՄՆ փաստաբան Էնդրյու Լեննինգը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Մենք այսօր այստեղ ենք հայտարարելու չինական տնտեսական լրտեսության կողմից ԱՄՆ-ում հետազոտական տվյալների գողության վերաբերյալ դեռևս ընթացքի մեջ գտնվող սպառնալիքին (կորոնավիրուսին-խմբ.) առնչվող երեք տարբեր գործերի մասին, որոնք կազմակերպված են «նախատեսված նպատակին հասնելու» համար»։
Նշվում է՝ Հարվարդի պրոֆեսոր, քիմիայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ, բժիշկ Չալլզ Լիեբերը հայտնաբերվել է իր համալսարանական գրասենյակում։
Հավելվում է՝ նա ավելի վաղ պայմանագիր էր ստորագրել Չինաստանում գտնվող Ուհանի համալսարանի հետ։ Գործարքից նա ամսական կտրվածքով ավելի քան 50.000 ԱՄՆ դոլար է ստացել, ինչպես նաև մոտ 158.000 ԱՄՆ դոլար կեցության ծախսերը հոգալու համար։
Միևնույն ժամանակ ընդհանուր առմամբ գիտնականն իր գիտական հետազոտությունների համար ստացել է (ընդհանուր մեկ տարվա աշխատանքի) $ 1.5 մլն: Նա ուներ դրամաշնորհներ ԱՄՆ Ազգային առողջության ինստիտուտի, Հարվարդի, Բոստոնի համալսարանի հետ եւ դրա հետ մեկտեղ ստացել է կանոնավոր դրամական տրանշներ Չինաստանից:
Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, ԱՄՆ արդարադատության նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել էր վերոնշյալ բժշկի և նրա հանցակիցների որպես մեղադրյալ ներգարվվելու մասին մամուլի հաղորդագրությունը։ Այնուամենայնիվ, հատկանշական է՝ հաղորդագրությունում չի խոսվում կորոնավիրուսի «արտադրման և վաճառքի» մասին։