|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը վերջացել է․ այս մասին գրում է ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը, նշելով՝ կամավորների խմբի վրա փորձարկումը սկսվել էր ապրիլին. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ ընկերության կողմից տարածված հայտարարության՝ mRNA-1273 պատվաստանյութի ընդունումից հետո փորձի մասնակիցների մոտ հակամարմինների քանակը՝ կախված նյութի չափաբաժնից կա՛մ գերազանցել է COVID-19-ով հիվանդ մարդկանց արյան մեջ համապատասխան ցուցանիշը, կա՛մ գտնվել է նույն մակարդակի վրա։
Նշվում է՝ առաջին փուլում պատվաստանյութն իրեն դրսևորել է որպես անվտանգ դեղամիջոց, ինչպես նաև ընդունվել է առանց բարդությունների։ Ընկերությունը նախատեսում է վերջնական փուլը սկսել հուլիսին։