|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետության օրվան նվիրված հատուկ նիստին մասնակցելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը: Ընդ որում, ուշագրավ է, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց հաշվին Ստեփանակերտ են մեկնել «նախատեսվածից» մեծ պատվիրակությամբ:
Բացի հատուկ նիստին մասնակցելուց, ընդդիմադիր գործիչները նաև մի շարք հանդիպումներ են ունեցել: Մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հարցերի բավական լայն շրջանակ է քննարկվել:
Ի դեպ, ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում ընդդիմադիր գործիչները էլ ավելի են ակտիվացրել շփումները Արցախի նախկին նախագահների հետ: Կարծիք կա, որ ոչ ոք որևէ հույս չունի, թե գործող իշխանությունները Արցախում կարող են դրական որևէ բան փոխել, ուստի մեծապես կարևորվում են Արցախի նախկին ղեկավարների ներուժն ու գործոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում