Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Էրդողանի հայտարարությունը Երեւանի հետ խնդիրները կարգավորելու առումով ըստ էության Անկարայի նախապայմաններն է արծարծում»,- «Նոյյան Տապան»-ին մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան,«Ազդակ» օարթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Կարծում եմ Անկարայի կողմից հերթական անգամ նախապայմանային քաղաքականութեան բանաձեւումն է, որը հնչում է բարձրագույն ամբիոնից։ Էրդողանը ասելով, որ պատմական իրադարձությունները չպետք է միակողմանի մոտեցումով պատճառ դառնան թշնամանքի, պարզ կերպով արծարծում է Ցեղասպանության ճանաչումից հրաժարման պահանջը։
Կա երկրորդ նախապայմանը՝ հրաժարվել պատմական տարածքների վերադարձի պահանջից։ Սա էլ՝ տարածքային ամբողջականությունների ճանաչում առաջադրանքով։
Նախապատերազմյան ժամանակահատվածում կար նաեւ հիմնական այլ նախապայման․ դա հայկական ուժերի հեռացումն էր Արցախից։ Հիմա տեսքով սա մղվել է երկրոդ պլան։ Բայց Էրդողանը խոսում է նոյեմբերի 9-ից եւ «վեցյակ»-ից։ Իր հայտարարության վերջին բաժնով սահուն անցում է կատարում դեպի տարածաշրջան պարզ դարձնելով որ տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծման գործընթացում Անկարան առանցքային դեր է ստանձնում։
Ուշագրավ է «աստիճանական կարգավորում» եզրաբանությունը։ Թուրքիայի նախագահը պատկերացնում է որ փուլ առ փուլ կ՛իրականացնի նախապայմանային քաղաքականությունը։ Ըստ իր կողմից արծարծված կետերին, առաջինը Ցեղասպանության ճանաչումի պահանջից հրաժարումն է։ Թուրքիան իր «զիջում»ները կը պայմանավորի Երեւանի կողմից նախապայմանների կատարումով։
Չի բացառվում, որ վեցյակի տեսքով, թե այլապես՝ սակայն ըստ էության նոր պրոտոկոլների առաջ է կանգնելու հայկական կողմը։ Իսկ այստեղ առանցքային է լինելու Մոսկվայի դիրքորշումը կամ ավելի ճիշտը՝ Անկարայի հետ պարանաձգությունը։