|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունիսի 20-ին Վարդենիս – Քարվաճառ մայրուղով Արցախ են ժամանել հիմնականում ռուսաստանաբնակ շուրջ 200 ընտանիքներ՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է «Արցախպրեսը», Արցախ ժամանածներին Քարվաճառի մատույցներում անձամբ դիմավորելու է գնացել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Երիտասարդները հայրենադարձ արցախցիներին դիմավորել են աղ ու հացով, պաստառներով ու ծափողջյուններով:
«Նախ սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր արցախցու գոնե տարին մեկ անգամ լինել Արցախում և ապրել իր հայրենակիցների հետ: Կապե ՛ք ձեր երեխաներին ու թոռներին ձեր հայրենիքի հետ, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ինքնությունը, այդպես նաև մեծապես կաջակցեք Արցախի շենացմանը»,- ասել է ԼՂՀ վարչապետը:
Նշենք, որ միջոցառման նախաձեռնությունը պատկանում է «Արցախ» հայրենակցական միությանը: