|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Պաղեստինի քաղաքացիական հարցերով վարչության ղեկավար, Իսրայելի և Պաղեստինի հարաբերությունների պատասխանատու Հուսեյն ալ Շեյխը:
Պաղեստինի նախագահը իսրայելցի նախարարին ընդունել է Հորդանան գետի օկուպացված արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում։
Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ թույլ չի տա իր իշխանության օրոք պաղեստինյան պետության ստեղծում:
Աբասի և Գանցի հանդիպումը տեղի է ունեցել նաև հակաիսրայելական գործողության ֆոնին՝ շրջափակված Գազայի հատվածի և Իսրայելի սահմանի մոտ: