|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մահմուդ Աբասը մտադիր է հրաժարվել ե'ւ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարի, ե'ւ ՖԱԹՀ առաջնորդի պաշտոններից: Այդ մասին նա հայտարարել է երեկ գիշեր Ռամալլահում ՖԱԹՀ-ի ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ:
Աբասը շարժման ակտիվիստներին կոչ է արել նոր թեկնածու փնտրել` հաջորդ ընտրություններին առաջադրելու համար: Նա հայտարարել է, որ ազգային միասնության կառավարությունը, որի կազմում նաեւ ՀԱՄԱՍ շարժման իսլամականներն են լինելու, բաղկացած կլինի «անկախ եւ ժողովրդական գործիչներից», եւ նոր կառավարության նպատակն է լինելու Գազայի հատվածի վերականգնումը եւ ընտրություններին հավուր պատշաճի նախապատրաստվելը:
Աբասը նաեւ հաստատել է, որ վճռական է` սեպտեմբերին ՄԱԿ-ում քվեարկության դնել պաղեստինյան պետության անկախության ճանաչման հարցը, սակայն եթե Իսրայելի հետ խաղաղ բանակցությունները վերսկսվեն, կվերանայի իր որոշումը: