կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-09 15:14
Քաղաքական

Այդ իրավիճակում Վլադիմիր Վարդանյանն ի՞նչ գործողություն էր ձեռնարկել, որ ՀՀ-ում նման խայտառակ երևույթ չլիներ. պատգամավոր

«Մի քանի հարց քննարկեցինք Պետա-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուի հետ: Վերջինիս կողմից շեշտադրում կատարվեց ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ հենց հանձնաժողովի աշխատաքնների հետ կապված, բայց շեշտադրում չկատարվեց նրա վերաբերյալ, թե ինչպես էր ստացվել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը նոյեմբերի 9-ից հետո տևական ժամանակ պահպանվեց»,- Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Ես կարծում եմ, որ դրա պահպանման նպատակը բոլորի համար հայտնի էր, պարզապես քաղաքական որոշակի գործընթացներ զսպելը, կանխելը, այլ կերպ ասած՝ սահամնադրական կոնկրետ դրույթների կատարումը պարզապես արգելափակելը: Սա էր նպատակը, որը կարծում եմ՝ ակնհայտ էր, բայց մյուս կողմից Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կարող էր նաև կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կառավարության որոշումը ռազմական դրության վերաբերյալ չլիներ այնպիսին, ինչպիսին կար, մասնավորապես խոսքի ազատության վերաբերյալ սահմանափակումները: Ուղղակի ուզում եմ ասել, որ նշվածը գրեթե մեր բոլոր հայրենակիցների համար հասկանալի, եթե կառավարության որոշմամաբ խոսքի ազատությունն այդքան չսահմանափակվեր, չէր լինելու արծրունհովհաննիսյանական իրականության ձևավորումը, չէր լինելու հանրային կարծիքի այդպիսի միակողմանի ձևավորում, որն էլ իր հերթին հանգեցրեց նրան, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ մեր հայրենակիցներից և ոչ մեկ իրական պատկեր չէր կարողանում ընկալել նույնիսկ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ մեկ ԶԼՄ հայտնում էր տեղեկություն, որը հաճելի չէր այն իարկանությանը, որը թելադրվում էր, պարզապես տուգանվում էին»:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութով: