կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-20 12:07
Հասարակություն

Հակառակորդը 8 դիվերսիոն գործողություն է ձեռնարկել. 20-ամյա զինծառայող է զոհվել

Հակառակորդը 8 դիվերսիոն գործողություն է ձեռնարկել. 20-ամյա զինծառայող է զոհվել

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

 

Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզա-դիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են, և հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:

 

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող` 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ս. Փիլոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն