Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեկ ձեր լուռ համաձայնության ներքո Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին ևս երկու հայ ռազմագերիներ, որոնցից մեկը ի դե՝ Ալյոշա Խոսրովյանը իմ համաքաղաքացին է , նա կապանցի է, ունի փոքր երեխա:
Պետության ուղղիղ պարտականությունն էր անել ամեն բան, որ Բաքվում այսօր չունենայինք գերիներ, բայց պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել այլ ուղղությամբ»,-այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նա իր ոխսքում անդրադարձ կատարեց նաև Սյունիքից կալանավորված համայնքապետերին, որոնք պատգամավորի խոսքով պատանդ են ու հայտարարեց, որ ընդդիմադիրները հասնելու են նրան, որ վերջիններիս նկատմամբ քաղաքական հետապնդումները դադարեցվեն:
Պատգամավորը հիշեցրեց իշխանական պատգամավորներին այն զավեշտալի իրավիճակները, երբ ինքը անգամ պատգամավորի կարգավիճակով չի կարողացել տեսակցել սյունեցի համայնքապետերին։ Ասում է՝ թույլ չեն տվել, ըստ նրա կա հստակ հրաման, որով արգելվում է նույնիսկ պատգամավորին տեսակցել նրանց.
«Ինչի՞ց է այսքան վախենում իշխանությունը, մենք ստորագրահավաք էինք իրականացնում՝ ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետերի և ընդամենը մեկ ստորագրահավաքից հետո գործընթացը կասեցվեց: Փաստորեն,մեր տղաների ընդամենը նկարները խուճապ է առաջացնում, նույնիսկ նկարը տեսնելը մարդկանց մոտ անհասկանալի զգացողություններ է առաջացնում »,-ասաց Գրիգորյանը:
Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, թե իշխանությունը վախենում է հայի արժանապատիվ տեսակից։