կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 11:40
Տարածաշրջան

Այն, ինչ չարեց Թուրքիան, իրագործեց ԱՄՆ-ը. թուրքերը գոհ են ադրբեջանցի գործարարի ձերբակալությունից

Այն, ինչ չարեց Թուրքիան, իրագործեց ԱՄՆ-ը. թուրքերը գոհ են ադրբեջանցի գործարարի ձերբակալությունից

ԱՄՆ-ում ադրբեջանցի կաշառակեր գործարար Ռեզա Զարրաբի ձերբակալությունը Թուրքիայում մեծ արձագանքի է արժանացել: Զարրաբը, ով Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության ընթացքում ձերբակալվել, ապա մեկ ամիս անց ազատ էր արձակվել, ԱՄՆ-ում կարող է դատապարտվել 75 տարվա ազատազրկման:

Գործարարի ձերբակալությունից գոհ թուրքերն այդ մասին լուրերին արձագանքում են համացանցում: Օգտատերերից մեկը գրել է. «Այն, ինչ չարեց Թուրքիան, իրագործեց ԱՄՆ-ը: 75 տարի, հա՞: Եթե միայն ԱՄՆ-ում իմանային, թե Թուրքիայում ուրիշ ինչ զարրաբներ կան...75 չէ, 100 չէ, 1000 տարով ազատազրկման կենթարկեին»:

Մեհմեդ անունով օգտատերը հեգնել է երկրի իշխող կուսակցությանը. «Որտե՞ղ են «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներն ու համակիրները: Գլուխներդ հողի մե՞ջ եք մտցրել: Դե խոսացե\'ք, արձագանքե\'ք»: Նա հիշեցրել է, որ Թուրքիայում ձերբակալված Զարրաբին ազատ արձակելու համար ջանք ու եռանդ գործադրողները հենց նրանք էին:

Օգտատերերից Օզգյուրը չի բացառել նաև, որ Զարրաբի ձերբակալության մասին հավելյալ տեղեկությունների տարածումը Թուրքիայում կանխելու նպատակով իշխանությունները կարող են արգելափակել համացանցը: «Համացանցի արգելափակումը դռան շեմին է: Շուտով կարգելեն Զարրաբի մասին լուրերի լուսաբանումը»,- մտահոգություն է հայտնել նա: