Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Հասան Ռոհանիի նախագահության օրոք ակնհայտ է դարձել, որ Արևմուտքին վստահելն իմաստ չունի, և նոր կառավարությունը պետք է դրանից դաս քաղի: Այս մասին Խամենեին ասել է նախագահ Հասան Ռոհանիի և մեկ շաբաթից լիազորությունները հանձնող կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռոհանիի կառավարության գործողությունները մի շարք ոլորտներում արդարացրել են սպասելիքները, իսկ մյուսներում՝ ոչ:
«Այս իշխանության օրոք պարզ դարձավ, որ Արևմուտքին չի կարելի վստահել: Սա կարևոր փորձ է, և նոր կառավարությունը պետք է օգտվի դրանից: Նրանք մեզ չեն օգնի և առաջին իսկ հնարավորության դեպքում հարվածներ են հասցնելու: Եթե նրանք այժմ դա չեն անում, ապա միայն այն պատճառով, որ բավարար ուժ չունեն»,- ասել է Խամենեին:
Նա մեկնաբանել է նաև միջուկային համաձայնագրի շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունները: «Միացյալ Նահանգները շարունակում էին պնդել սեփական տեսակետը և ոչ մի քայլ չեն կատարում: Ամերիկացիները խոստանում են, որ կհանեն պատժամիջոցները, սակայն դա չեն անում»,- ասել է Խամենեին: