կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-09 16:21
Հասարակություն

Թշնամուն վստահել չի կարելի, չգիտես`մի ժամ հետո ինչ կգա գլխիդ

Թշնամուն վստահել չի կարելի, չգիտես`մի ժամ հետո ինչ կգա գլխիդ

Վերջին օրերին սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, և կրակոցներ գրեթե չեն հնչել. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքների ղեկավարներ:

Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գրեթե մեկ շաբաթ է`իրենց մոտ կրակոցները  քիչ են: «Անցած գիշեր չեն կրակել, հանգիստ է եղել: Նախորդ օրերին էլ գրեթե չեն կրակել: Եթե կրակում էլ են, դիրքերի ուղղությամբ են կրակում, և համարժեք պատասխանը մեր կողմից լինում է»,- ասաց գյուղապետը:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ արտառոց միջադեպեր սահմանին չեն գրանցվել, հարաբերական անդորր է: «Հանգիստ է հիմա, բայց դե թշնամուն վստահել չի կարելի, չգիտես` մի ժամ հետո ինչ կգա գլխիդ»,- նշեց նա:

Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը նույնպես հայտնեց, որ նախորդ շաբաթների ակտիվությունը նվազել է: «Դե, էն լարված օրերից հետո, բնականաբար, հանգիստ է այս օրերին: Նախորդ գիշեր էլ գրեթե չեն կրակել: Դիրքերում ինչ-որ բան եղել է, բայց միայն այդտեղ: Կրակոցները գյուղին չեն հասել»,- նշեց գյուղապետը: