|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 26-ից վերացրել է Ռուսաստանի Դաշնությունից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծման ժամանակավոր սահմանափակումները:
ՍԱՏՄ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՌԴ-ում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայք էջում հրապարակված տեղեկատվությունը, ինչպես նաև ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման վերաբերյալ որոշումը: