Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Այս մասին հայտնել է Իսպիրյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանը։
Մասնավորապես, Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ըստ այդմ, վերջինս այլևս տնային կալանքի տակ չէ։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարար, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Անի Իսպիրյանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին հայտնի դարձավ հունվարի 31-ին։ ՀՀ ՔԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և տարբեր անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ 15 վայրում խուզարկություններ են իրականացվել՝ ՔԿ-ում քննվող երկու քրեական վարույթի շրջանակներում, որին հաջորդել են աղմահարույց ձերբակալություններ։ Մասնավորապես, երկու վարույթներով ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Էկոնոմիկայի՝ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։ Հետագայում Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց տնային կալանքը։