Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Անհայտ կորած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է, նա վիրավոր է, վիճակը ծայրահեղ ծանր է․ հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Բժիշկները նրա կյանքի համար պայքարում են»,- ասել է մարզպետը:
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, ընթացել են տեղային մարտեր: Մարտական գործողությունների հետևանքով, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երեք զինծառայող վիրավոր են:
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել: