Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հստակ էր, որ «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան մտնելուց հետո առաջին նախաձեռնություններից մեկը լինելու է պատերազմի պատճառների, հետևանքների ամբողջական ուսումնասիրումը։ Սա միայն ընտրական փուլում չէր, որ ընդդիմությունն ասում էր, կապիտուլյացիան ստորագրելու հաջորդ օրվանից եղել է այդ պահանջը, դա նաև ԼՀԿ-ն էր առաջարկել։ Իշխանությունությունը ձգձգում էր։ Այս մասին Yerevan.Today-ի հարցազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից 44-օրյա պատերազմի հանգմանքները քննող հանձնաժողով ստեղծելուն։
«Այդ հանձնաժողովը քննելու է մի հարց, որի համար մեծագույն պատասխանատվություն ունի այսօրվա ընտրված իշխանությունը, և բազմաթիվ հարցերի նրանք պետք է պատասխանեն։ Այդ առումով՝ դժվար է ապահովել օբյեկտիվություն, ամբողջական ճշմարտությունը վեր հանել, երբ որ նրանք լինեն մեծամասնություն այդ հանձնաժողովում»,- նշեց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունն ամեն ինչ անելու է, որ այդ քննությունը լինի արդարացի, թեպետ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ այս իշխանության օրոք կա վախ, որ ամբողջովին եղելությունը չի բացահայտվի։
Գեղամ Մանուկյանի հետ զրուցել ենք նաև Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումների, Մանվել Փարամազյանին կալանքի տակ թողնելու՝ դատավոր Արմեն Դանիելյանի որոշման, երկրում թշնամու ներկայության, ԱԺ-ում իրենց աշխատանքների և այլ հարցերի շուրջ։
Հարցազրույցը՝ տեսանյութում։