|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Գերմանիան այն պետությունը չէ, որ այսքանից հետո ենթարկվի թուրքական ճնշումներին ու սպառնալիքներին: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությանը:
«Գերմանիայի նախագահն արդեն բավական բան հայտարարեց: Հայտարարության մեջ նա գործածեց «ցեղասպանություն» բառը: Կարծում եմ` Գերմանիան փորձում է այնպես անել, որ գործընթացն անառարկելի լինի: Հայտնի չէ` մեկ հանձնաժողովի, թե բոլոր հանձնաժողովների եզրակացությունը կլինի, սակայն գործընթացը շարունակվում է»,- ասաց նա:
Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ ներկայումս Գերմանիայում այնպիսի մթնոլորտ է ստեղծված, որ բանաձևին կողմ քվեարկելու հնարավորություններ կան: «Այնպես չէ, որ սա հայի ու թուրքի վեճի խնդիր է, սա ճշմարտության ու խեղաթյուրման խնդիր է, և գերմանացիները կողմ են, որ ճշմարտությունը վեր հանվի»,- ասաց նա: