Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քաղաքացու կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Լոռու մարզի բնակիչ Ա. Մ.-ն, տեղեկանալով, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնի քննչական բաժնի քննիչ Վ. Ա.-ն վարկաբեկող տեղեկություններ է տարածել իր ընտանիքի անդամների մասին, 29.08.2017թ.-ին` գերեզմանատան տարածքում, կանգնեցրել է ավտոմեքենայով երթևեկող Վ. Ա.-ին ու նրանից վրեժխնդիր լինելու նպատակով փորձել սպանել վերջինիս. իր մոտ պահվող դանակով հարձակվել է ավտոմեքենայում գտնվող քննիչի վրա, ով, սակայն, փախուստի է դիմել և մեկնել ոստիկանության բաժին:
Ա. Մ.-ն ավտոմեքենայով հետապնդել է Վ. Ա.-ին, այնուհետև հասնելով վերջինիս` ոստիկանության Տարոնի բաժնի տարածքի դիմաց նույն դանակով հարվածներ է հասցրել նրան` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ վնասազերծվել և բերման է ենթարկվել նշված բաժնի ոստիկանների կողմից:
Սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: