|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարապուլուն պատասխանել է Կիպրոսի հարցի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը և Վարոշայի թաղամասը բացելու նախաձեռնությանը։
Կիպրոսի խնդրի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունների վերաբերյալ Կատերինա Սաքելարոպուլուն նշել է, որ Հունաստանը չի ընդունի դրանք:
«Մենք, Վարոշայի վերաբերյալ Թուրքիայի անընդունելի հայտարարությունների հետ կապված, ոչ մի զիջման չենք գնա: Աթենքն անվերապահորեն աջակցում է Կիպրոսին: Մենք վճռականորեն պայքարելու ենք Թուրքիայի ապօրինի գործողությունների և ագրեսիայի դեմ»,- ասել է Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն: