|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ծանր սպառազինություն չեն ստացել ԱՄՆ-ից, որով կարող են դիմակայել թուրքական ինքնաթիռներին կամ տանկերին. հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով YPG-ի անանուն անդամի խոսքերը։
Գործակալության զրուցակցի պնդմամբ՝ ամենահզոր զենքը, որ քրդերը ստացել են ԱՄՆ-ից, ականանետային արկերն են: «Չկան ո´չ հրթիռներ, ո՛չ զենիթային սպառազինություն և ո´չ էլ տանկեր»,- մանրամասնել է աղբյուրը:
Այնուհանդերձ, քրդերը մտադիր են վճռականորեն պայքարել թուրքական բանակի և դրան աջակցող սիրիացի ապստամբների դեմ:
Թուրքիայի դիրքորոշմանը ծանոթ սիրիական աղբյուրը հայտարարել է, որ Անկարան վաղուց է հետևում ԱՄՆ-ից YPG-ին մատակարարվող զենքին և «մշտապես» ամերիկացիների հետ քննարկել է մատակարարվող զենքի տեսակը:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար Ջոզեֆ Վոթելը պարզաբանել է, քրդական կազմավորումները չեն կարող կանգնեցնել Սիրիայի տարածքում Թուրքիայի առաջխաղացումը:
«Կարծում եմ, որ առաջին հերթին քրդերն իրենց պաշտպանելու համար կձեռնարկեն ցանկացած միջոց, բայց երբ ակնհայտ դառնա, որ նրանք չեն կարող դիմակայել արդիականացված բանակի և այն հնարավորություններին, որոնք ունի Թուրքիան, այդ ժամանակ, կարծում եմ, նրանք (քրդերը) կլքեն այդ շրջանը»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: