|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել են Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Աբրահամյանը Սարգսյանի հետ քննարկել է մարզպետների հարցը ու փորձել նրան բացատրել, թե որ մարզպետը ինչու է պարտվել ընտրություններում: Սակայն Սարգսյանը շատ վճռական է տրամադրված եղել՝ ասելով, որ բացի երկու-երեքից, մյուսները պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
Աժ-ում պտտվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը (ևս մեկ-երկու հոգի) կշարունակեն աշխատել:
«Ժողովուրդը» փորձեց Հ. Աբրահամյանից պարզել, թե Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որ մարզպետների մնալ-չմնալու հարցն է քննարկվել: Աժ նախագահը մամլո խոսնակ Գոհար Պողոսյանի միջոցով փոխանցեց հետևյալը. «Այո, ես գնացել եմ նախագահի նստավայր, զրուցել եմ Սերժ Սարգսյանի հետ, բայց մարզպետների հարց չի քննարկվել»: