Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վճռական է տրամադրված ռեֆորմներ իրականացնելու հարցում: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա նշեց, որ իր պաշտոնը քաղաքական է, և հրաժարական տալն էլ քաղաքական գործընթաց է: «Այս պաշտոնը զբաղեցնում եմ ՀՅԴ կուսակցության և նախագահի որոշումների հիման վրա, և այդ գործողությունն էլ կդիտարկվի այդ կոնտեքստում»,- ասաց Մինասյանը, ապա նշեց, որ ոլորտում շատ բարեփոխումներ պետք է անցկացնեն, որ բացառեն նման աղետները (նկատի ունի վերջին հրդեհները- խմբ.):
Ինչ վերաբերում է նրա և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններին, ապա Մինասյանը նշեց, որ իրենց հարաբերությունները փոխադարձ հարգանքի վրա են հիմնված: «ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև կնքված համագործակցության փաստաթղթով` յուրաքանչյուր նախարար պատասխանատվություն է կրում նաև մյուս ոլորտների համար, հետևաբար` ցանկացած կարծիք և դիտողություն վերաբերում է բոլոր նախարարություններին»,- ասաց նա:
Մինասյանը միաժամանակ նշեց, որ վարչապետի դիտողությունները նորմալ են, և որ ավելի վատ կլիներ, եթե կառավարության նիստերին քննարկումներ չծավալվեին, այլ դրանք լինեին ձևական բնույթի:
«Միայն առողջ բանավեճի արդյունքում է, որ կարող են լուծվել խնդիրները: Մենք այսօր էլ քննարկում ենք ունեցել վարչապետի հետ: Այս վիճակի վերլուծությունը պետք է (վերջին շրջանի հրդեհներ)ներկայացնենք, ներառյալ` այն փոփոխությունները, որ իրականացնելու ենք»,- եզրափակեց նախարարը: