|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հուլիսի 25-ին, ժամը 08։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում գտնվող բժշկակական քոլեջի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 08:42-ին։ Մասամբ այրվել է ռեստորանի խոհանոցը (20 քմ)՝ գույքով: