|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ամերիկացի դիվանագետը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կպահպանի Թուրքիայի դեմ պատժամիջոցները ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով և լրացուցիչ սահմանափակումներ կմտցնի, եթե Անկարան Ռուսաստանի Դաշնությունից նոր զենք գնի:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակող միջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանական գնումներով զբաղվող գործակալության նկատմամբ 2020-ի դեկտեմբերին, այն բանից հետո, երբ Անկարան սկսեց փորձարկել Ս-400-ը:
Վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Թուրքիան ավարտել են խորհրդատվությունները Ս-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ գնդի մատակարարման պայմանագրի շուրջ: Այս մասին հայտարարել է «Рособоронэкспорт»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը: