|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չինաստանի ԱԳՆ-ի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավար Գույ Ցունյունը հայտարարել է, որ Սպիտակ տան հաղորդագրությունը Դոնալդ Թրամփի 100-օրյա նախագահության ամփոփումը ամերիկյան կողմի կարծիքն է, որը չի ազդի Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների վրա. հայտնում է РИА Новости-ն:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը և Չինաստանը երկկողմ գործընկերության և փոխգործակցության հարաբերություններ ունեն: Ցունյունը հավելել է, որ երկու երկրների հարաբերությունները լուրջ ներուժ ունեն:
Ավելի վաղ Սպիտակ տունը փաստաթուղթ էր հրապարակել Թրամփի 100-օրյա աշխատանքի ընթացքում նրա ձեռքբերումների մասին: Դրանցից մեկն այն է, որ Ռուսաստանի մեկուսացումը ՄԱԿ-ում շարունակվում է: