կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-15 10:04
Քաղաքական

ԵԿՄ-ն «վերածննդի» համագումար կանցկացնի, միայն Արա Կետիկյանը կպահպանի կարգավիճակը. «Հրապարակ»

ԵԿՄ-ն «վերածննդի» համագումար կանցկացնի, միայն Արա Կետիկյանը կպահպանի կարգավիճակը. «Հրապարակ»

«ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի, որը ներկայացնելու են իբրև «վերածննդի» համագումար։ Երեկ արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ԵԿՄ փոխնախագահների և մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի և համագումարի նախապատրաստմամբ:

Համագումարը կհրավիրվի փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Սպասվում է նաև ղեկավար կազմի, մասնավորապես փոխնախագահների փոփոխություն։ Թերևս միայն Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի իր կարգավիճակը, ով, ըստ որոշ տեղեկությունների, Մանվել Գրիգորյանի դեմ օպերացիայի ընթացքում աջակցել է իշխանություններին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  այսօրվա համարում: