|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի կարծիքով` նոր ձեւավորվելիք կառավարությանն անհրաժեշտ են նոր մետեցումներ, նոր որակ։ Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Խոսելով վարչապետի ամենահավանական թեկնածու Կարեն Կարապետյանի մասին` Վարդանյանն ասել է. «Կարեն Կարապետյանին մենք գիտենք իբրև եռանդուն, ժամանակակից մտածողությամբ, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու ու լուծելու ընդունակ և լավ կազմակերպիչ՝ իր նախորդ աշխատանքային փորձառությամբ։ Հուսով ենք, որ նա՝ նոր վարչապետը, կկարողանա էլ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել»:
Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ նոր կառավարությունում Դաշնակցությունը կպահպանի իր նախարարական տեղերը այն չափով, ինչ չափով ներկայացված էր լիազորությունները վայր դնող կառավարությունում։